Կայքի հին տարբերակը
Նախագծային մաս

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի նախագծային մասը


• տեխնոլոգիական կանոնակարգերի հիման վրա մշակում է նախագծա-նախահաշվային փաս-տա¬թղթերի բոլոր մասերը.
• կատարում է քարտեզա-գեոդեզիական և ճարտարագետա-երկրաբանական աշխատանքներ.
• կազմում է մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի շահագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորումներ և աշխատանքային նախագծեր` ինչպես բաց, այնպես էլ ստորգետնյա լեռնային աշխատանքների համար.
• իրականացնում է սև և գունավոր մետաղների հանքաքարերի հարստացման ֆաբրիկաների նախագծում.
• կատարում է հիդրոտեխնիկական շինությունների նախագծման աշխատանքներ. • իրականացնում է սև և գունավոր մետաղների արտադրության ձեռնարկությունների նախագծում.
• կատարում է շինարարական նյութերի ջարդման-տեսակավորման արտադրությունների նախագծում.
• իրականացնում է բոլոր տեսակի էներգակիրների արտադրության և բաշխման համակարգերի նախագծման աշխատանքներ.
• իրականացնում է լեռամետալուրգիական արտադրության օժանդակ արտադրամասերի նախագծում.
• կատարում է պինդ և հեղուկ թափոնների պահեստարանների, մակերևութահոսքերի հավաքման և մաքրման կայանքների նախագծային աշխատանքներ .
• իրականացնում է էլեկտրամատակարարման, կապի, ջեռուցման ու օդափոխության, ջրամատակարարման ու կոյուղու նախագծային աշխատանքներ.
• կատարում է տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման աշխատանքներ և նախագծեր.
• իրականացնում է արդյունաբերական և քաղաքացիական շենքերի ու շինությունների նախագծում.
• նոր, ոչ սերիական սարքավորումների համար մշակում է կոնստրուկտորական փաստաթղթեր և կարող է իրականացնել փորձնական նմուշների պատրաստում:



Կատարված աշխատանքները

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կատարվել են նախագծային աշխատանքներ հետևյալ կոմբինատների կառուցման և շահագործման համար `

• Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
• Կապանի հանքահարստացման կոմբինատ
• Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ
• Մեղրաձորի հանք
• Արարատի ոսկեկորզման ֆաբրիկա
• Սոտքի հանք
• Քանաքեռի ալյումինի գործարան
• Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ
• Ախթալայի հանք
• «Իջևանի բենտոնիտ» կոմբինատ
• Ավտովերանորոգման արտադրամաս Կապանում
• Ավտովերանորոգման գործարան Ալմալիկում (Ուզբեկստան)
• Գայի լեռնամետալուրգիական կոմբինատի «Լետնեե» հանքավայր (Ռուսաստան)
• Հյուսիս-Ուրալյան պղնձաձուլական գործարան (ՍՈւՄԶ) (Ռուսաստան)
• Գայի հանքահարստացման կոմբինատ (Ռուսաստան)
• Սկոպինի լեռնա-մետալուրգիական գործարան
• Կրասնոուրալսկի պղնձաձուլական գործարան (Ռուսաստան)
• Տիրնիաուզ քաղաքի (Կաբարդինո-Բալկարիա) և Տիրնիաուզի վոլֆրամ-մոլիբդենային կոմբինատի սելավապաշտպանիչ շինություններ
• Սադոնի կապար-ցինկային կոմբինատի պոչամբար Արդոն գետի վրա (Հյուսիսային Օսիա)
• «Սոլնեչնի» լեռնահարստացման կոմբինատի պոչամբար (Հեռավոր Արևելք)
• Տաջիկստանի ոսկու կոմբինատի սելավապաշտպանիչ շինություններ

Բնակելի շենքեր, պիոներական ճամբարներ, նախաբուժարաններ, սպորտային շենքեր և շինություններ, տարբեր կոմբինատների և գործարանների համար այլ քաղաքացիական շենքեր: